modernimplantmedicine.com - Գլխավոր | Մոդեռն Իմպլանտ Մեդիսին

Description: Հայ-գերմանական բժշկական կենտրոն

medical (6559) germany (4203) center (3195) armenia (305) германия (200) армения (51) հայաստան (32) կենտրոն (4) գերմանիա (2) բժշկական (2)

Example domain paragraphs

Հայ-գերմանական «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին և մինչև 2012 թ-ը իր գործունեությունն իրականացրել է Երևանի 3-րդ Կլինիկական հիվանդանոցում: Կենտրոնի հիմնադիրներն են` ԵՊԲՀ-ի դոցենտ` Գրիգոր Էմիլի Խաչատրյանը (գիտական ղեկավար) և Ջորջ Խուրին (գիտական խորհրդատու` Համբուրգ, Գերմանիա): Կլինիկան հագեցված է տարածաշրջանում ամենաարդի բժշկական սարքավորումներով։ 2012թ-ի հունիսից կենտրոնը գործում է հետևյալ հասցեով. Հայաստան, Երևան, Ձորափի փողոց 40:

Առաջնակարգ բժիշկներից կազմված անձնակազմը MIM բժշկական կենտրոնի հպարտությունն է: Նրանցից յուրաքանչյուրը լավագույններից մեկն է իր ոլորտում և տարածաշրջանում: Մեր իմպլանտոլոգները, դիմածնոտային վիրաբույժները, օրթոդոնտները և թերապևտներն ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և առաջատար կլինիկաներում երկար տարիների աշխատանքային փորձ: Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են և մասնակցում են դասընթացների Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում:

Բժշկական կենտրոնի աշխատանքը հիմնվում է լավագույն մեթոդների և վերջին սերնդի դիագնոստիկ, վիրաբուժական և ատամնաբուժական սարքավորումների վրա: Նյութատեխնիկական բազայի մշտապես արդիականացման շնորհիվ կլինիկան հանդիսանում է Երևանի դիմածնոտային, ՔԿԱ և իմպլանտոլոգիայի լավագույն կենտրոններից մեկը: Կլինիկայի հագեցվածությունը և հարմարավետությունը համապատասխանում են Եվրոպայի առաջատար կլինիկաների ստանդարտներին: