kochnak.am - ԿՈՉՆԱԿ — Հոգեւոր-մշակութային, կրթական-քարոզչական, տեղեկատուական-վերլուծական, գիտահետազօտական էլեկտրոնային պարբերական

Example domain paragraphs

«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Թերևս ոչ ավելորդ անգամ հարկ է նշել, որ Հայաստանի երրորդ հանրապետության ամենակայացած, ամենավստահելի ու ամենափառապանծ ինստիտուտը Հայոց բանակն է` իր մեջ եղած, եղող ու ցավոք` լինելիք խոտելի երևույթներով հանդերձ: Աշխարհի բոլոր բանակներում էլ, այս կամ այն չափով, եղել են ու կան խստորեն մերժելի դրսևորումներ հենց միայն այն պատճառով, որ նախ` բանակները գերազանցապես միասեռ կառույցներ են, և զսպող մեխանիզմները բոլորովին այլ տրամաբանությամբ են գործում, երկրորդ` այն ուղղաձիգ կառավարվող օրգանիզմ է` վերադասության սկզբունքով,